▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատերազմ չի լինի

Իրաքում ամերիկյան բազաներին Իրանի հրթիռային հարվածներից հետո ժողովրդին ուղղված ուղերձում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ քանի դեռ ինքն է ԱՄՆ նախագահը, Իրանը միջուկային զենք չի ունենա։

«Իրանական միջուկային ծրագրի շուրջ կնքված պայմանագրի ժամկետը շուտով կսպառվի, ինչն էլ հնարավորություն կտա Իրանին միջուկային առաջնընթաց գրանցել: Իրանը պետք է մոռանա միջուկային զենքի շուրջ իր հավակնությունները և վերջ դնի ահաբեկչությանն աջակցելուն: Մենք պետք է բոլորս միասին աշխատենք Իրանի հետ գործարք կնքելու ուղղությամբ, որն աշխարհն ավելի անվտանգ և խաղաղ կդարձնի»,- ասել է Թրամփը:

 

Անդրադառնալով այսօր ավելի վաղ ամերիկյան ավիաբազաների ռմբակոծմանը՝ ԱՄՆ առաջնորդը հայտարարել է, որ ոչ մի ամերիկացի չի տուժել.

«Ամերիկյան ժողովուրդը պետք է երջանիկ լինի, ոչ մի ամերիկացի չի տուժել անցյալ գիշեր իրանական ռեժիմի հարձակման հետեւանքով։ Մեր բոլոր զինվորները անվտանգության մեջ են, վնասը նվազագույն է»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ չի տուժել նաեւ ոչ մի իրաքցի զինվոր, քանի որ աշխատել է նախազգուշացման համակարգը։

Նա հայտնել է, որ նոր պատժամիջոցներ կսահմանվեն, քանի դեռ Իրանը «չի փոխել իր վարքագիծը։

Խոսելով «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության մասին՝ Թրամփը հայտարարել է, որ «նա ահաբեկիչ էր և նոր հարձակումներ էր ծրագրում ամերիկյան ուժերի ուղղությամբ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее