The Guardian-ի թղթակիցը փաստեր է ներկայացրել և պնդել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դրանք աղավաղել է երեկվա ասուլիսի ժամանակ: Այս մասին գրում է Еспресо.TV.-ին՝ հղում անելով The Guardian-ին:
Եվ այսպես՝ լրագրող Ալեկ Լունի կարծիքով՝ ՌԴ նախագահը ստել է մի շարք հարցերում.
1. «Զինված մարդիկ, ովքեր հսկողություն էին սահմանել Ղրիմում, տեղական ինքնապաշտպանական ստորաբաժանումներ էին»,- նշել էր Պուտինը: Չնայած նրանց համազգեստի վրա տարբերանշաններ չեն եղել, այնուամենայնիվ հեշտ էր կռահել, որ դրանք ռուսական ստորաբաժանումներն են: Այսպիսի համոզվածություն է հայտնում թղթակիցը՝ նշելով, որ նրանք տարօրինակ կերպով շատ լավ պատրաստված էին: Դրանից զատ՝ The Guardian-ի լրագրողները տեսել են, որ նրանք երթևեկում են ռուսական պետհամարանիշներով ավտոմեքենաներով:
2. «Իշխանափոխությունն իրականացրեցին մարդիկ, որոնց թիկունքում Արևմուտքն էր». Հեղինակը ժխտում է նաև Պուտինի նաև այս պնդումը՝ նշելով.
«Թեև արևմտյան ընկերությունները հարյուրավոր դոլարներ են առաջարկել այն կազմակերպություններին, ովքեր դեմ էին Յանուկովիչի իշխանությանը, այնուամենայնիվ, չկան կոնկրետ փաստեր, որ ԱՄՆ-ն, կամ Մեծ Բրիտանիան մասնակցություն են ունեցել ընդդիմության ուժերի ռազմական պատրաստվածության հարցում:
3. «Մայդանի ցուցարարներին սպանել են նախկին ընդդիմության դիպուկահարները»: Չնայած այն բանին, որ Պուտինը շեշտել է, թե այդ մասին վկայում են բազմաթիվ աղբյուրներ, այնուամանայնիվ՝ լրագրողի խոսքով՝ կան տեսանյութեր, որոնցում հստակ երևում է, որ մարդկանց ուղղությամբ կրակում են ոստիկանական համազգեստներով դիպուկահարները:
4.«Յանուկովիչը Ուկրաինայի լեգիտիմ նախագահն է». Մի կողմից Ռուսաստանի նախագահն ընդունում է, որ Ուկրաինայի նախկին իշխանությունները սրիկաներ են եղել և շեշտում է, որ Յանուկովիչը քաղաքական ապագա չունի, մյուս կողմից էլ պնդում, թե Յանուկովիչը դեռ համարվում է Ուկրաինայի լեգիտիմ նախագահը: Եզրափակում է The Guardian-ի թղթակիցը: