Արդեն հայտնել ենք, թե ինչպես է «Նիվա» մակնիշի սպիտակ ավտոմեքենան փորձել «ներխուժել» Երևանի քաղաքապետարան:
Ավտոմեքենան տևական ժամանակ «կայանել» էր քաղաքապետարանի շենքի մուտքի աստիճաններին՝ դռան դիմաց:

Վարորդը փորձել էր մեքենայի վրա բենզին լցնել և հրկիզել այն, բայց չի հասցրել:
Tert.am-ի տեղեկություններով՝ մեքենայի վարորդը դիմել է այդ քայլին, քանի որ քաղաքապետարանից ցանկացել են նրա խանութը քանդել:


