▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քոռանամ ես, մեռնեմ բոյիդ…». ինչպես են «Armcomedy»-ի տղաները հայտնի շոումեն Քոնան Օ'Բրայանին հայերեն սովորեցնում

 

Համացանցում  է հայտնվել Քոնան Օ’Բրայենի շոուի նոր թողարկումը, որին հյուրընկալվել են ArmComedy-ի հաղորդավարները՝ Նարեկ Մարգարյանը և  Սերգեյ Սարգսյանը։

Տղաները Քոնանին հայերեն նոր բառեր են սովորեցրել, ինչպես օրինակ`«քոռանամ ես», «մեռնեմ բոյիդ», «գլուխ հարդուկել»  և այլն, նաև խոսել Հայաստանի կառավարության գնած՝ «թանկարժեք» զուգարանների մասին։

Քոնանը նշել է, որ նման արտահայտությունները բավականին տարօրինակ են հնչում, իսկ Սերգեյը նրան խորհուրդ է տվել ճիշտ տոնայնությամբ դրանք արտասանել: 

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Շոու-բիզնես далее