▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ականի հայցն ընդդեմ Ավետիք Իշխանյանի մերժվել է

Դատարանը մերժել է ՔՊ-ական, նախկին մարզպետ, այժմ՝ պատգամավոր Տրդատ Սարգսյանի հայցն ընդդեմ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի:

Հիշեցնենք՝ Տրդատ Սարգսյանը վիրավորվել էր Ավետիք Իշխանյանի կարծիքից և անգամ պահանջել դրամական փոխհատուցում՝ ֆեյսբուքյան գրառման համար:

Հայցը վերաբերում է անցյալ տարվա հուլիսին կատարված գրառման հետևյալ հատվածին․ «Այսօր մահացավ 2019 թ․ ՔՊ-ականների կողմից դաժան ծեծի ենթարկված և չորս տարի կոմայի մեջ տառապող փոխգնդապետ Արա Մխիթարյանը։ Արա Մխիթարյանը ՔՊ-ական ռեժիմի առաջին զոհերից էր։ Եվ ոչ մի ընդվզում, բողոք։ Փոխգնդապետի ծեծի ու մահվան պատասխանատու ՔՊ-ական մարզպետն այժմ ԱԺ պատգամավոր է և վայելում է նույնպես ՔՊ-ական ցոփ ու շվայտ կյանքը»։

Դատարանն ամիսներ տևած քննությունից հետո օրերս կայացրել է որոշում՝ մերժելով Տրդատ Սարգսյանի՝ զրպարտություն պարունակող տվյալները հերքելուն պարտավորեցնող և պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում պահանջող հայցը:

Ավետիք Իշխանյանի փաստաբան Զարուհի Նախշքարյանը գոհ է դատական ակտից. 168.amի հետ զրույցում նա մասնավորապես նշել է.

«Դատարանը համարել է, որ երկու դրվագներով էլ Ավետիք Իշխանյանը գնահատողական դատողություններ է արտահայտել, ինչի սահմանադրական իրավունքն ունի՝ ինչպես յուրաքանչյուր քաղաքացի»:

Հիշեցնենք նաև, որ Արա Մխիթարյանը 2019 թվականին Եղեգնաձորում խմբակային, դաժան ծեծի էր ենթարկվել։ Դեպքից հետո կալանավորվել էին Տրդատ Սարգսյանի օգնականն ու եղբայրը:

Ավելի ուշ նրանք ևս ազատ արձակվեցին:

Ի դեպ, ըստ լրատվամիջոցների՝ դեպքին ներկա էր եղել անձամբ մարզպետը:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее