▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական բռնաճնշում. Դավիթ Խաժակյանը՝ Գորիսի քաղաքապետին ձերբակալելու մասին

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսում պարբերաբար քննարկվում և քննադատվում են Թուրքիայի իշխանությունների կողմից տարբեր քաղաքապետերի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները։

Այդ զեկույցների մասին հիշեցի, երբ այսօր տեղեկացա, որ ձերբակալել են Գորիս համայնքի ղեկավար Առուշան Առուշանյանին։

Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական բռնաճնշում վարչապետի աթոռին կառչած անձի կողմից, ով իրավապահ մարմինների միջոցով շարունակում է լռեցնել իր ընդդիմախոսներին։

Սա դատապարտելի արարք է և ապագայում պետք է արժանանա հստակ քրեաիրավական գնահատականի։

Լեգիտիմության այս պաշարով պաշտոնավարումը պետք է դժոխք լինի պաշտոնյայի համար, սակայն պարզվում է, որ կա՛ այդպիսի մարդ, ով չի խորշում գործել այդ պայմաններում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее