▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. Ի՞նչ է կատարվում ներսում և դրսում

Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. Ի՞նչ է կատարվում ներսում և դրսում

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

***

Դատախազը միջնորդեց Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամսով

***

Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը, որտեղ կքննվի խափանման միջոցի փոխման հարցը։

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը ձերբակալվել էր 2025թ․ հունիսի 18-ին, այնուհետև դատարանի որոշմամբ՝ կալանավորվել։ Այժմ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է տնային կալանքը։

***

Սամվել Կարապետյանի դատական նիստը չի տեսանկարահանվի. Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է Կարապետյանի գործով դատական առաջին նիստը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդի պաշտպանները միջնորդեցին, որ դատական նիստը չնկարահանվի և չհեռարձակվի։ Միջնորդությունն ընդունվեց։

***

Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ սկսել է Հայաստանի քաղաքացիությունից բացի բոլոր այլ քաղաքացիություններից հրաժարվելու գործընթացը

«Քանի որ մասնակցում եմ ընտրություններին և վստահ եմ իմ հաղթանակի հարցում, որոշում եմ կայացնել սկսել այդ անձնագրերից հրաժարվելու գործընթացը», - ասել է նա դատական առաջին նիստի ժամանակ։

Դիտեք նաև՝ 

Ոստիկանության գվարդիան Սամվել Կարապետյանի դատի մեկնարկից առաջ մեծաքանակ ուժեր է կենտրոնացրել Հակակոռուպցիոն դատարանի մոտ

***

«Հույս ունենք, որ վերջիվերջո որևէ դատավոր կցանկանա արդարությունը վերականգնել և մեր հասարակությունը հնարավորություն կստանա շփումներ ունենալ հենց Սանվել Կարապետյանի հետ ու կարծում եմ՝ մեր իշխանությունները հենց դրանից են վախենում»,- Հակակոռուպցիոն դատարանի բակում, որտեղ ընթանում է Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը, լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ռուբեն Վելիցյանը։ «Իշխանությունները հասկանում են, որ Սամվել Կարապետյանը, եթե ազատ լինի, շատ մեծ կոնսոլիդացիա կլինի նրա շուրջ»,- նշեց նա։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее