Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանը քիչ առաջ բավարարեց ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունն ու ևս երկու ամսով երկարաձգեց կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանի կալանքի ժամկետը։

Այս մասին հայտնել է Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը։
Հիշեցնենք, որ խոշոր գործարար Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է հոկտեմբերի 6–ին՝ ՀՔԾ-ում։ Մայրապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։


