Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն անդրադարձավ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։ «Առաջինը՝ Դավիթ Սանասարյանն իմ ընկերն է, երկրորդ՝ որեւէ կապ չունի նոր Հայաստանում որեւէ մեկի ընկեր լինել, չլինելը, խնամի-ծանոթ-բարեկամ լինել-չլինելը որեւէ ազդեցություն չի կարող ունենալ քննության ընթացի, կամ որոշման, վճռի վրա»։

Անդրադառնալով կարծիքներին, թե գործը շինծու է, Միրզոյանն ասաց․
«Տեսականորեն՝ պետական կառավարման որեւէ օղակում, այդ թվում եւ իրավապահ մարմիններում որեւէ աշխատող միշտ կարող է անել մի բան, որը չի համապատասխանել օրենքին։ Դրա համար կան օրենքով նախատեսված ընթացակարգեր, միջոցառումներ, պատիժներ։ Հիմա Դավիթ Սանասարյանի իրավունքն է պնդել դա, ի վերջո նա պաշտպանության իրավունք ունի»։

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Դավիթ Սանասարյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։
Կարդացեք նաև՝ Փաշինյանը՝ Սանասարյանի շուրջ ծավալվող քննարկումների մասին
Իմ դեմ իրականացվողը շինծու է, անգամ ապացուցման կարիք չունի. Դավիթ Սանասարյան


