Սիրիայի առողջապահության նախարարի հաղորդմամբ՝ այսօր վաղ առավոտյան Իսքենդերունում տեղի ունեցած երկրաշարժերը ցնցել են Սիրիայի բոլոր նահանգները։ Ամենաուժեղ ցնցումները գրանվել են Իդլիբում, Հալեպում ու Լաթաքիայում։ Այս մասին ասված է Գանձասար շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջում։
Հաղորդվում է, որ առաջին հզոր ցնցումը գրանցվել է Իսքենդերունում՝ 7,7 մագնիտուդ ուժգնությամբ, երկրորդը՝ Թուրքիա-Սիրիա սահմանին՝ 6,4 մագնիտուդ ուժգնությամբ։ երկրաշարժերը տևել են ավելի քան 2 վայրկյան։
Սիրիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ երեք նահանգում ցնցումներ հետևանքով այս պահի դրությամբ արձանագրվել է 50 զոհ և 200 վիրավոր։ Զոհերի թվում կան նաև հայեր` մայր և որդի՝ Միրնա և Ալպէր Թէնքէճեանները:
Երկրաշարժի հետևանքով մի շարք շենքեր փլուզվել են։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են։
Նշեք, որ, վերջին տվյալների համաձայն, զոհերի թիվը հասել է 99-ի։