Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի իշխանափոխությունից հետո ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի տարածքներում կատարված խուզարկություններից ու դրանց արդյունքների հանրայնացումից հետո մի շարք ընկերներ բառի ամենալայն իմաստով երես թեքեցին նրանից:

Դրանց շարքում էր նաև ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս), ով, պարզվում է, լուրջ խնդիրներ է ունեցել իր այդ քայլի համար:
Ինչպես հայտնում է lurer.com-ը՝ օրերս Առաքել Մովսիսյանը Սևանում հանդիպել է «գողական աշխարհի» ներկայացուցիչների հետ: Երբ խոսք է գնացել Մանվել Գրիգորյանի մասին, օրենքով գողերը զայրացել են Մովսիսյանի վրա և նրանց միջև վեճ է տեղի ունեցել:
«Դու վատ ես խոսել Մանվելի մասին, ինքը կարգին տղա ա, դու էդ բանը պտի չանեիր»,- ասել է «գողական աշխարհի»՝ Գրիշ անունով ներկայացուցիչն ու մյուսների հետ միասին ծեծի ենթարկել Մովսիսյանին:
Թեմայի վերաբերյալ կայքը զրուցել է Առաքել Մովսիսյանի հետ, ով երկար մտածելուց և շփոթվելուց հետո՝ պատասխանել է. «Դուք ի՞նչ գիտեք՝ ես ում հետ եմ հանդիպում վաբշե, կամ երբ, ի՞նչ գողականների մասին ա խոսքը»:
Նյութը՝սկզբնաղբյուր կայքում


