Asekose.am-ի CV հաղորդման հյուրը դերասան Սոս Ջանիբեկյանն է: Չնայած, որ նա օրեր առաջ կորցրել է հորը` ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանին, անդադար հայտնվում են մարդիկ, ովքեր կարեկցելու կամ սատարելու փոխարեն նախընտրում են քննադատել նրան` մեղադրելով այն բանում, որ ֆեյսբուքը հոր մահը սգալու համար լավագույն վայրը չէ: Դեռ մի բան էլ Քիմ Քարդաշյանի այցին անդրադառնալն էր ոչ տեղին և ոչ էլ ժամանակին: Ի պատասխան իրեն ապրել և նույնիսկ սգալու բանաձևը սովորեցնողներին` նա խոստովանում է, որ իր համար, առհասարակ, քննադատություն ասվածն անընդունելի երևույթ է:
Հաղորդման հեղինակ և վարող` Լիլիթ Հակոբյան:
«CV»-ն, ինչպես նաև Asekose.am-ի մյուս հաղորդումները դիտեք նաև ArmNews հեռուստաընկերության եթերում:
Նկարահանումը կատարվել է Նավավար ձկնալի ըմպելարանում. հասցե` Արամի 42/1