▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սփյուռքի մեր հայրենակիցներին հորդորում եմ չտրվել սադրանքներին. Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության և ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ուժի գործադրման մեկ տարածք կա

Իհարկե, քաղաքական, տնտեսական, մշակութային, սպորտային ասպեկտներում կարելի է և անհրաժեշտ է մրցակցել ադրբեջանցիների հետ, բայց փողոցային հաշվեհարդարն ու ֆիզիկական բռնությունը չեն կարող մեր դրսևորման միջոցները լինել: Պետք է հասկանալ, որ այս ամենի արդյունքում վտանգվում է աշխարհի տարբեր կետերում ապրող հայերի կյանքը:

Սփյուռքի մեր հայրենակիցներին հորդորում եմ չտրվել սադրանքներին և չներգրավվել հրահրվող ազգամիջյան բախումներին: Դա անթույլատրելի և կործանարար պրակտիկա է:

Անհրաժեշտ է ցուցաբերել զսպվածություն և հանգստություն ու մեկընդմիշտ արձանագրել, որ ուժի կիրառման համար նախատեսված ընդամենը մեկ տարածք կա` հայ-ադրբեջանական սահմանը, որտեղ մեր զինվորներն ու սպաները պաշտպանում են մեր հայրենիքն ու անհրաժեշտության դեպքում ուժի կիրառմամբ պարտադրում խաղաղություն:

Կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներին դեսպանատներում և հյուպատոսարաններում բացել թեժ գծեր՝ հավաքագրելու համար մեր այն հայրենակիցների տվյալները, ովքեր ենթարկվել են բռնության ադրբեջանցիների հարձակման հետևանքով և տվյալ երկրի օրենսդրությանը համապատասխան իրավական գործընթաց սկսել՝ անհրաժեշտ իրավաբանական և այլ աջակցություն ցուցաբերելով մեր հայրենակիցներին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее