Ոստիկանության և արտակարգ իրավիճակների նախարարության ծառայողները ապրիլի 6-ին Նոր Նորքի 8-րդ զանգվածի թիվ 24 շենքի բնակարաններից մեկի հյուրասենյակում հայտնաբերել են 84-ամյա կնոջ դին՝ բերանը կպչուն ժապավենով փակված:
Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ դիակի զննությամբ հայտնաբերվել են կտրած-ծակած վնասվածքներ:
Դեպքի առթիվ տարածքային նախաքննական մարմնում քրեական գործ է հարուցվել սպանության հատկանիշներով: Ոստիկանության և քննչական կոմիտեի մի շարք ստորաբաժանումների ծառայողներ ձեռնարկում են տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ կատարվածի հանգամանքները պարզելու և հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: