Արդեն հայտնել ենք, որ Դոն Պիպո անունով հայտնի Արթուր Ասատրյանին դատարանը թույլատրել է Հայաստանի սահմաններից դուրս գալ։ Արթուր Ասատրյանը մեկնել է Մոսկվա՝ բժշկական հետազոտություն անցնելու համար։

Այսօր ոստիկանության տասնյակ աշխատակիցներ այցելել են նրա առանձնատուն և ներխուժել ներս: Ոստիկանները հարցրել են թե որտեղ է Արթուր Ասատրայանը, հետո իրենց անսպասելի այցը բացատրել պրոֆիլակտիկ աշխատանքներով ու հեռացել:
hraparak.am-ն է գրում ու նշում, որ կայքի ձեռքի տակ են հայտնվել դեպքի կադրերը:


