Դեկտեմբերի 18-ին Քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ ձերբակալվել է Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը: Վերջինս կասկածվում է մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու մեջ:
Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնեց, որ հատկապես Կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության վարույթում օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով ձերբակալվել են նաև Հանրապետական հիվանդանոցի փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը:
Նշենք նաև, որ ԱԱԾ-ի կողմից բացահայտվել է Հայաստանից դեպի արտերկիր ապօրինի որդեգրումների բազմաթիվ դեպքեր:
analitik.am-ը թեմայի շուրջ զրուցել է Գոհարիկ և Վլադ Հարությունյանների հետ, ովքեր ուղիղ կապ ունեն վերոնշյալ թեմայի հետ:
Տիկին Հարությունյանի խոսքերով՝ ծննդաբերությունից 4-5 օր առաջ գնացել են հիվանդանոց՝ վերջին ստուգման համար, որտեղ էլ բուժքույր Ջուլիետա Վաղինակի Ստեփանյանն ասել է, որ ամեն ինչ նորմալ է. «Թեև ասել են, որ պտուղը մահացած է ես մինչև վերջին վայրկյանը զգացել եմ երեխայիս խաղը, բայց արդյունքում ինչ եղավ»:
Պարոն Հարությունյանն իր հերթին ասաց, որ հիվանդանոցից տուն վերադառնալուց հետո կինը ցավեր է ունեցել. «Ցավերի ընթացքում զանգահարեցի բժշկուհուն և տեղեկացրեցի կնոջս ցավերի մասին, իսկ նա ասաց, որ նախածննդաբերական վիճակ է և անհանգստանալու կարիք չկա, թող նոշպա դնի լեզվի տակ, մինչև հասկանանք ինչ է լինում: Անցնում է 2 ժամ, բայց ցավերը չի անցնում, որոշում եմ կնոջս նորից հիվանդանոց տանել: Հիվանդանոց հասնելուն պես բժշկուհին սոնոգրաֆիա է անում ու հետո շատ բարի դեմքով մեզ ասում է, որ պտուղը մահացած է ու պետք է հեռացնեն երեխային: Նրան հիշեցնում եմ, որ նախորդ օրն ենք իրենց մոտ եղել, որ բժիշկն ասել է՝ ամեն ինչ նորմալ է, գնացեք պատրաստվեք ծննդաբերության: Զարմանալին այն է, որ պտուղը հեռացնելու համար այդքանից հետո ինձ ասում են, որ հիվանդանոցում ազատ պալատ չկա, ու պետք է վճարենք 40 000 դրամ, որ պալատում պարկացնեն, դեղ տան և արհեստական ծննդաբերություն իրականացնեն»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


