Համացանցում հայտնվել է տեսանյութ Սիրիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող հայաբնակ, բայց արդեն հայերի կողմից լքված Քեսապից, որի բնակչությունը տարհանվել է Լաթաքիա: Քեսապը անմիջապես սիրիա-թուրքական սահմանի մոտ է:
Հիշեցնենք, որ մարտի 21-ի վաղ առավոտյան զինված խմբավորումներն անցել էին սիրիական սահմանը եւ հարձակվել Քեսապի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա:
Քեսապը հնագույն գյուղ է, որը, ըստ որոշ ուսումնասիրությունների, հայերով բնակեցված է հայոց արքա Տիգրան Մեծի ժամանակաշրջանից՝ մ․թ․ա․ 1-ին դար:
Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Քեսապն ու շրջակա հայկական գյուղերը սիրիական պատերազմի երեք տարիների ընթացքում Դամասկոսից մինչև Հալեպ հարյուրավոր հայ ընտանիքների համար անվտանգ ապաստան էին։