Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականի պահանջի ստորագրահավաքը նախաձեռնել է վերջերս ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատված Էդգար Ղազարյանը։

Համալսարանում մեր աղբյուրները հայտնեցին, որ այս պահի դրությամբ բուհի 672 աշխատակիցներից հրաժարականի պահանջին միացել է 78 դասախոս, որոնց թվում են նաև ԲՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը և իր քույրը՝ Անահիտ Մելքումյանը, դաշնակցականներ Թադևոս Ավետիսյանը և Սուրեն Պարսյանը։
Առայժմ ստորագրահավաքին չեն մասնակցել բուհի վարչական աշխատակիցները, դեկանները, ամբիոնի վարիչների և պրոֆեսորների մեծ մասը։


