Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Հայերը տարբեր են ու նաև շատ նման:
Հայի՝ մի կոնկրետ ու հավանաբար շոշափելի մասը փող ա սիրում... շատ ա սիրում, ապրում ա «փողին մունաթ» սկզբունքով:
Փող ա սիրում, քանի որ «փողը լույս ա տալիս մութ տեղը»:
Փողն էդ հայի գեպոլիտիկան է, անվտանգությունը, կենսակերպը, շատերի աշխարհայացքը, կրոնը, հավատամքը:
Հայը հող չի սիրում, հողը ծանր գործ ա, աշխատանք. բայց հայի կոնկրետ տեսակը հողը սիրում ա, քանի որ այն կարելի ա ծախել, ու ոչ միայն հային, ինչու չէ, կարելի է նաև ծախել, ասենք, օտարին, թուրքին...
Հայը փող ա սիրում, քանի որ փողով ամեն հողի վրա կարող է ապրել ու խմել՝ թշնամուն ու ուրիշին իր կողմից տրված, ծախած հողի կենացը՝ որպես հայրենիք, «սուրբ» հող:
Թուրքը ու մյուսները լավ գիտեն, որ հայը փող ա սիրում, իսկ էլիտաները՝ էլ ավելի:
Անգամ հայերեն փող՝ «դրամ» բառն է զուգադիպորեն հակառակ կողմից կարդացվում որպես մարդ:
Նահատակներն էին ափսոս ...