▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքը մնում է թուրք. Սեյրան Օհանյան

 «2014 թվականին՝ ի տարբերություն 2013-ի՝  հրադադարի ռեժիմի խախտման շուրջ 18 հազար դեպք արձանագրվեց այն դեպքում, երբ նախորդ տարվա ընթացքում 13 հազար խախտման դեպք է եղել: Հակառակորդի կողմից այս ժամանակահատավածում եղել է 26 դիվերսիոն գործողություն կամ փորձ, որի շուրջ 65 տոկոսը, այսինքն՝ 15 դեպքը, հուլիսի կեսից մինչև հիմա եղած ժամանակահատվածում: Ադրբեջանական կողմը 8-9 ագամ ավելի կորսուտներ է կրել վերջին շրջանում դիվերսիոն հարձակումների արդյունքում»,- այսօր Կառավարությունում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով՝

«Իրադրության ապակայունությանն ուղղված Ադրբեջանի զորքերի պահվածքը մշտապես հակասում է ԵԱՀԿ սկզբունքներին: Ստեղծված իրավիճակում իրադրության հետագա թեժացումը կանխելու համար մեր ԶՈւ-ն ստիպված է խստորեն պատժել հակառակորդին: Այս իրավիճակում ադրբեջանական իշխանությունը իր իսկ ստի զոհը դարձավ, որովհետև տարիներ ի վեր ժողովրդին քարոզում էին, որ հզոր բանակ ունեն, սակայն իրականությունը հակառակը ցույց տվեց»:

Նախարարը նաև ընդգծել է.

«Թուրքը մնում է թուրք, և մենք նրա հետ գործելու ենք այնպես, ինչպես արժանի է: Սակայն հավելեմ, որ նրանք այս իրավիճակում չեն հանգստանալու մինչև ամսի 9-ը և դրանից հետո»:   

 

Կարդացեք նաև` Փոխհրաձգության արդյունքում զինծառայող է վիրավորվել. վիճակը ծանր է

Չինարիից ադրբեջանական կողմում գերի ընկած անձը 31-ամյա Կարեն Արտուշի Պետրոսյանն է

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее