▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայի ԱԳՆ-ն հերքում է...ապրիլի 24-ի միջոցառումները կկայանան

Թուրքիայի Արտգործնախարարությունը հերքել է Today’s Zaman-ի հաղորդագրությունն, ըստ որի չեղարկել է Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի հիշատակման միջոցառումները, որոնց մեկնարկը նախատեսված էր ապրիլի 24-ին։ 

Թուրքիայի ԱԳՆ-ից հայտարարել են, որ բոլոր միջոցառումները կայանալու են: Այս մասին հաղորդում  է Ստամբուլի հայկական  «Ակոս» շաբաթաթերթը` հիշեցնելով, որ թուրքական  Today’s Zaman-ը գրել էր, թե Թուրքիայի իշխանությունները Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի հիշատակման միջոցառումները չեղարկել են, քանզի  մի շարք երկրների առաջնորդներ հրաժարվել են Անկարա այցելել ապրիլի 24-ին, քանի որ Երևանում հիշատակվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Ըստ թուրքական թերթի` նրանք նշել են,թե իրենց այցով կարող են ստվեր նետել երևանյան միջոցառումների վրա։ Նշվում էր նաև, որ հրավերը ուղարկվել է 100 բարձրաստիճան պաշտոնյաների, ներառյալ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և որ հրավիրված երկրներից միայն հինգն են համաձայնել և հաստատել իրենց մասնակցությունը՝ այն էլ ոչ նախագահի մակարդակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее