Երբ թշնամուց ապաստան է խնդրում սահմանամերձ մարզի երկրորդ պաշտոնյան, սա առավել քան վտանգավոր է: Տավուշի մարզն ունի մոտ 350կմ միջպետական սահման, որից 300կմ-ը Ադրբեջանի Հանրապետության հետ, 50-ը` Վրաստանի: Էս պարոնը/ Լյուբիկ Չիբուխչյանը/ տարիներ շարունակ աշխատել է սահմանամերձ մարզում, տիրապետում է սահմանային ողջ ինֆորմացիային ու փաստորեն ներկա դրությամբ Ադրբեջանը սրան քաղաքական ապաստան տալով լուրջ խաղաքարտ կունենա իր ձեռքին, ասել է թե՝ Տավուշի մարզի սահմանների, սահմանամերձ բնակիչների, տարանցիկ ճանապարհների ու նման ստրատեգիական բազմաթիվ օբյեկտների մասին: Մեր ԱԱԾ-ն պետք է լուրջ քայլեր ձեռնարկի, եթե դեռ չի ձեռնարկել, էս պարոնին հանձնել ադրբեջանին դա նույնն է, ինչ-որ պետական գաղտնիքներով հարուստ մի համակարգիչ հանձնել թշնամուն:
Հ.Գ
Շատերի համար է դժվար Հայաստանում ապրելն ու գոյատևելը, քաղաքական ու չգիտեմ նչ ապաստանի համար բազմաթիվ այլ երկրներ կան, բայց չարժի իշխանության մի քանի ներկայացուցչից դժգոհելու համար գնալ ու <փուռը> տալ մի ամբողջ երկրի:
Հ.Գ1
Սրան պետք է ազգի դավաճան հռչակել ու.......