▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահագն Վերմիշյանին ենթադրյալ կաշառք տված անձը Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանն է

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին ենթադրյալ կաշառք տված անձը Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանն է:

«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ Ազգային անվտանգության մամուլի կենտրոնից տեղեկացրել են, որ Ֆարխոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափի կաշառք տալը):

Դատարանը բավարարել է նրան կալանավորելու միջնորդությունը՝ միաժամանակ թույլատրելի համարելով գրավի կիրառումը՝ նա ազատ է արձակվել 5 միլիոն դրամի դիմաց:

Հիշեցնենք, որ Ջոն Ֆարխոյանը Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետի պաշտոնից ազատվել է այս տարվա հունվարի 22-ին:

Վահագն Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее