ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ԱԺ չեկավ. փոխնախարար Սարգսյանն է մասնակցում բյուջեի քննարկմանը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց․ «Օրակարգում գրած ա՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյան, ինչո՞ւ դահլիճում չէ, վախեցե՞լ ա՝ գա»։ «Ձեր պարտականությունն է՝ ապահովել նախարարի ներկայությունը»,- շարունակեց նույն խմբակցությունից Աղվան Վարդանյանը՝ դիմելով ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանին։ Իրարանցում սկսվեց։ Քոչարյանն ասաց՝ դո՛ւք ձեր պարտականությունները լավ չգիտեք, Վարդանյանն արձագանքեց՝ «մատդ ծալի»։ «Մատդ․․․»,- պատասխանեց Քոչարյանը։ Տեսանյութը՝ Անի Գևորգյանի ֆեյսբուքյան էջից *** «Ոստիկանության զինանշանի վրա գրված է «ծառայում ենք օրենքին և ժողովրդին», ձեր ղեկավարած համակարգն այսօր ոչ օրենքին է ծառայում, ոչ՝ ժողովրդին»,- Բյուջե-2023 կատարողականի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հեռակա կարգով դիմեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանին։ «Կամ փոխեք զինանշանը և գրեք «ծառայում ենք մի մարդու» կամ վերադարձեք ձեր կոչմանը։ Ձեզ դարձնում են հանցագործի հանցակից, պարոն Ղազարյան, հրաժարվեք հակապետական վարքագծից, ափսոս եք, հրաժարական տվեք»,-ասաց պատգամավորը։ *** |
|
«Այսօր մենք թույլ չտվեցիք, որ ՆԳ նախարարը գնա ԱԺ, և երբ ուզենաք՝ այսպես եք վարվելու»,- ՆԳՆ շենքի մոտ հավաքվածներին ասաց Բագրատ Սրբազանը։ ***
*** |
|
«Էն Վահե Ղազարյանը, որին ես ճանաչում էի, այսօր մեռավ։ Տղամարդկություն չունեցար, ի՞նչ ասեմ, լավ մնա»,- խոսքն ուղղելով ՆԳ նախարարին՝ ասաց Բագրատ Սրբազանը։ Նա և շարժման մասնակիցները վերադարձան Սուրբ Աննա եկեղեցու բակ։ |
***
«Եթե Վահե Ղազարյանը հանդիպման չգա, ապա մեր կողմից կթիրախավորվեն այն ոստիկանները, որոնք խուլիգանական պահվածք են ցուցաբերել կամ կցուցաբերեն։ Բոլոր մասնագետներին, փորձագետներին խնդրում եմ՝ էդ բորենի-ոստիկանների նկարները և տվյալները՝ անուն առ անուն, հրապարակել։ Ոստիկանության վրա այսպիսի հանրային վերահսկողություն պետք է սահմանենք, նմանները պետք է թիրախավորվեն»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ մատնանշելով Վեհափառի դիմացը փակած, զոհվածների ծնողներին ծեծած ոստիկաններին։
***
Բյուջե-2023-ի կատարողականի քննարկման ժամանակ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Ֆինանսների նախարարից հետաքրքրվեց՝ «մեկ մարդու վախերի համար ՆԳՆ-ն որքա՞ն գումար է ծախսում, որ ոստիկաններին մարզերից բերի Երևան»։ Վահե Հովհաննիսյանն այսպես պատասխանեց․ «Ոստիկանության տեղաշարժերի ու գործողությունների համար կա պետական պահպանության ծառայության կազմակերպում ու իրականացում միջոցառումը, որի համար ծախսվել է ավելի քան 8 մլրդ դրամ և հասարական կարգի պահպանություն, անվտանգություն, ապահովում՝ ավելի քան 7 մլրդ դրամ»։ Պատգամավորն արձանագրեց․ «Իրականում էդ սիրուն բառերի տակ 15 մլրդ դրամ է»։ *** |
«Շնորհակալություն Ներքին գործերի նախարարության սրբազան ծառայության համար»,- Բյուջե-2023-ի կատարողականի քննարկման ժամանակ, ՆԳ փոխնախարարի ելույթից հետո, ասաց ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը։ «Եթե սրբազան շարժում է, ուրեմն ձեր ծառայությունը․․․»,- խոսքն ընդհատելով ու անդրադառնալով դահլիճից ընդդիմադիրների արձագանքներին, ասաց․ «Կարող եք խաչակնքվել»։ |