▲ Դեպի վեր

Пятница, 28.03.2025 lang.iso lang.iso lang.iso

«Վարդան Ղուկասյանի տեղը գաղութում է». Ալեն Սիմոնյան

«Գյումրիում կամ Հայաստանի Հանրապետությունում ինչ-որ մեկն այլ կարծիք ունի՞, որ Գյումրիում Վարդանիկը, Մարտունը և մնացածը ներկայացնում են նախկին իշխանություններին»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Նա նշել է, որ իրենք վարկանիշներից խոսելու կարիք չունեն. «Ես հավատում եմ գյումրեցու իմաստությանը, գիտեմ, որ բոլորին լավ ճանաչում է և կգնա ու իր ճիշտ որոշումը կկայացնի»:

Անդրադառնալով Վարդան Ղուկասյանի՝ ՔՊ-ականներին ուղղված առաջարկին՝ «էդ ՔՊ-ականների հետ եկեք գաղութ գնանք, նստենք, տեսնենք, թե որ մեկս տղա դուրս կուգա», Սիմոնյանն ասել է. «Նախ և առաջ նա չի հասկացել, թե որտեղ է հայտնվել: Իսկ իր տեղն իրոք գաղութում է, ինձ այդպես է թվում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее