«Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․․․ Թողնելու ենք, որ Հայաստան մտնեն ադրբեջանցինե՞ր, թե՞ պահելու ենք մեր հայրենիքի վերջին հողը՝ հայկական»,- այս մասին այսօր հրավիրված մեծ հանրահավաքում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
«Ով ցանկանում է ապրել ադրբեջանցիների հետ, կարող է քվեարկել ՔՊ-ի համար, իսկ ով ցանկանում է հայկական վերջին հողը՝ մեր հայրենիքի 10 տոկոսը պահպանել հայկական և ուժեղացնել, կարող է քվեարկել «Ուժեղ Հայաստան»-ի համար»,- նշեց Կարապետյանը։ Նա նաև ցույց տվեց մի փաստաթուղթ՝ նշելով․ «Այս փաստաթուղթը սեղմ օրինակ է «Արևմտյան Ադրբեջան» պետության՝ Ադրբեջանի կողմից տպված կոնցեպտից, որտեղ նրանք գրում են, թե ինչ են անելու ՀՀ վերադարձի համար։ Սա իրենց պետության կողմից ֆինանսավորվող քաղաքականություն է․․․»։ Նարեկ Կարապետյանը պատռեց «Արևմտյան Ադրբեջան»-ի կոնցեպտը՝ ընդգծելով․ «Փաշինյանի ու Ալիևի ծրագիրը հօդս է ցնդելու»։
***
|
«Խաղաղություն չի կարող լինել՝ վախ տարածելով, խաղաղություն չի կարող լինել՝ Ադրբեջանի պահանջով Անկախության հռչակագիրը Սահմանադրությունից հանելով»,- այս մասին այսօր հրավիրված հանրահավաքում նշեց փաստաբան, «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արամ Վարդևանյանը։ «Հայի տեսակը ուժեղն է, արժանապատիվն է և մարդասերն է․․․ Այսօր մենք կանգնած ենք ճակատագրական ընտրության առաջ՝ կա՛մ պաշտպանում ենք մեր ինքնությունը, մեր պետականությունը, մեր արժեքները, կա՛մ կորցնում ենք այն, ինչ սերունդներով պահել ենք»,- ընդգծեց Վարդևանյանը։ |


