ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մալայզիական բոինգի կործանման գլխավոր մեղավորն է։ Ըստ Reuters-ի` նման հայտարարություն է արել Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշուա Էռնեստը.
«Մենք գիտենք, որ Malaysia Airlines-ի օդանավը խփվել է հրթիռով։ Այն խփվել է անջատողականների կողմից հսկվող վայրում, մի վայրում, որտեղ ուկրաինական հակաօդային պաշտպանությունն այդ ժամանակ չի գործել»:
Հիշեցնենք, որ Malaysia Airlines ավիաընկերության օդանավը կործանվել է հուլիսի 17-ին, Դոնեցկի մարզում: Ինքնաթիռում 280 ուղեւոր եւ անձնակազմի 15 անդամ է եղել: