▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խաչատուր Սուքիասյանի հերթական սխալ հաշվարկները

Վերջին քաղաքական դեպքերի ընթացքի հետ զուգահեռ ստեղծվեց մի իրավիճակ, որը պայթունավտանգ կարող էր համարվել Գագիկ Ծառուկյանին փոքր ինչ հարող ցանկացած քաղաքական ուժի կամ դեմքի համար:

ՀԱԿ-ին կարող ենք չհաշվել, քանի որ այն վաղուց արդեն սպառել է իր զինանոցն ու առաջ է գնում միայն «աղանդավորական հովվության» շնորհիվ:

Բայց ՀԱԿ-ը չէ, որ ցանկանում ենք այսօր մանրազնին ուսումնասիրության ենթարկել, ոչ էլ Ս.Սարգսյանի «քաղաքական վենդետան»:

Մեկ այլ սուբյեկտ է արժանացել մեր հետաքրքրասիրությանը, ով քաղաքական փոխակերպման «մասթեր կլասս» է անցել դեռ տարիներ առաջ:

Այս օլիգարխի վարքագիծը այս անգամ էլ բավականին հակասական մնաց, անգամ մոդեռնիստական աբսուրդիզիմի հասնող դրսևորումներով:

Խոսքը Խաչատուր Սուքիասյանի` Գռզոյի մասին է, ով մինչև Գագիկ Ծառուկյանի «մեծ անկումը» կրկին դուրս եկավ Սերժ Սարգսյանի «հրամանատարությունից» (որտեղ հաստատավել էր 2008-ից հետո) և փորձեց խարիսխ գցել ծառուկյանական ջրերում:

Իսկ այս անցումը տեղի էր ունենալու մեր պաշտոնյաների համար դասական դարձած` բարեկամության եզրեր գտնելու ու գծելու  ամուր շղթաներով:

Սակայն  կարծես թե այս անգամ էլ Խաչատուր Սուքիասյանը  սխալվեց իր հաշվարկների մեջ և «օլիգարխների փոխանակման ծրագրի» ինքնագործունեության արդյունքում թուլացրեց կապերը Բաղրամյան 26-ի հետ` հույս դնելով Գագիկ Ծառուկյանի թիկնեղ ուսերի վրա:

Բայց, ինչպես տեսանք, Ծառուկյանը «երկար չձգեց» և մեր հարգարժան «գլամուրային օլիգարխը» հայտնվեց ցայտնոտում:

Բայց հավատացնում ենք ձեզ, Խաչատուր Սուքիասյանի կարգավիճակը այսպես չի մնա, նա վաղուց արդեն վարպետացել է այս «քաղաքական վոլեյբոլում» և շատ շուտով կգտնի մի պատուհան Բաղրամյան 26-ի շենք ներս մտնելու համար:

Միակ մութ հարցը կապված ՀԱԿ-ի և Խաչատուր Սուքիասյանի հարաբերությունների հետ:

Ինչպես են մոտենում Գռզոյի այսքան բազմազան կերպարներին:

Հետաքրքրական է նաև այն հանգամանքը, որ «օլիգարխ փախցնելու» հարցում Լևոն Տեր-Պետրոսյանին հակահարված տրվեց հենց Գռզոյով. դու մեր «փայ օլիգարխին» մենք` քո:

 

Հովհաննես Եսայան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее