▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ղարաբաղն ի՞նչ կապ ունի»․ ԱԳ փոխնախարարը՝ Եվրասիական միություն մտնելու մասին. epress.am

epress.am-ի տեղեկացմամբ այսօր Ազգային ժողովում ՀՀ արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը չի պատասխանել հարցին՝ արդյոք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մտնելու է Եվրասիական միություն Հայաստանի Հանրապետության հետ միասին:

Նա նաև ասել է, որ ֆիքսված չէր, թե այսօր Աստանայում Հայաստանի կողմից պետք է ստորագրվեր համաձայնագիրը, ուստի պետք չէ մտածել, որ ինչ-որ բան այնպես չի անցել:

«Խնդիրները չէին վերաբերում կոնցեպտուալ հարցերին, այլ ճանապարհային քարտեզին: Զուտ տեխնիկական հարցերին էր վերաբերում», – ասել է Մանասարյանը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը 3 անգամ հարցրել է պաշտոնյային՝ արդյոք Լեռնային Ղարաբաղը ևս մտնելու է Եվրասիական միություն, թե ոչ:

Փոխնախարարը նախ ասել է, թե «Ղարաբաղն ի՞նչ կապ ունի», այնուհետև խուսափել է հարցին պատասխանել՝ կրկնելով, որ սկզբունքային հարցերը լուծված են, մնում է տեխնիկական լուծումներ տալ:

«Լեռնային Ղարաբաղի հարցը տեխնիկակա՞ն եք համարում», – հարցրել է Բաբայանը:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Հիշեցնենք, որ այսօր Աստանայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական միության խորհրդի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը դիմելով Սերժ Սարգսյանին խնդրել է, որ Մաքսային միությանն  անդամակցելիս Հայաստանը պահպանի ՄԱԿ-ի կողմից սահմանված տարածքային սկզբունքները: Ղազախստանի  նախագահի կարծիքով` այս խնդիրը բոլորը կողմերը պետք  է անհապաղ քննարկեն: 

<p style="text-align: justify;">Դիտել <span style="color: #141823; font-family: Helvetica, Arial, 'lucida grande', tahoma, verdana, arial, sans-serif; font-size: 14px; line-height: 19.31999969482422px;">10:00-ից:</span></p>
<p><iframe width="420" height="315" src="http://www.youtube.com/embed/Dw_UCtYyxvs" frameborder="0"></iframe></p>

Դիտել 10:00-ից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее