▲ Դեպի վեր

Пятница, 14.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի կիրակնօրյա հոգևոր դասերի լսարանում, ամբողջովին վերածվել է մոխրակույտի

Այսօր՝ մարտի 1-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատամարտիկների փողոցի վերջնամասի այգում այրվում է տնակ։

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, փրկարարները նախ կանխել են փայտե տնակում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փայտե տնակը շահագործվում էր՝ որպես կիրակնօրյա հոգևոր դասերի լսարան և այն գազաֆիկացված չի եղել։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее