Aysor.am-ը գրել է. «Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը երբևէ մեզ չի դիմել, նման հիվանդ մենք չենք ունեցել»,- այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Դոնի Ռոստովի սրտաբանական հիվանդանոցի բժշիկ, պրոֆեսոր Սերգեյ Դյուժիկովը:
Հիշեցնենք, որ Մայդանի ակտիվիստ, իրավապաշտպան Միխայիլ Լեբեդը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, որ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը մահացել է Ռոստովի հիվանդանոցներից մեկում՝ սրտի կաթվածից:
Չնայած խիստ կասկածելի այս լուրը պաշտոնական որևէ աղբյուր դեռ չի հաստատում, բայց համացանցում ` հատկապես ուկրաինական ընդդիմադիր լրատվամիջոցների կողմից արդեն տարածվում է «մահացած» Յանուկովիչի լուսանկարը: