▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զարմացել են, զայրացել ու հարցման արդյունքները չեն հրապարակել»

«Զարմացել են, զայրացել ու հարցման արդյունքները չեն հրապարակել»․ աղբյուր

Գաղտնիք չէ, որ հարցումներ պատվիրում ու անցկացնում են նաև կուսակցությունները՝ սեփական պատկերացումներն ունենալու ու ռազմավարությունը մշակելու նպատակով։

Asekose.am-ի՝ ՀՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրը պատմել է, որ նման հերթական հարցումից հետո Հանրապետական կուսակցությունում «զարմացել են, զայրացել ու որոշել են  հարցման արդյունքները չհրապարակել նույնիսկ ներքին շրջանակների ու նեղ լսարանի համար»։

«Օգոստոսից մինչ օրերս՝ ընդհանուր առմամբ ՀՀ 237.000 բնակչի շրջանում արված հարցումների մասակիցների 37%-ն իրենց կողմ են արտահայտվել ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանին,  26%-ը ՝ Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ին,  7%-ը  ՝ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուժին, իսկ  3%-ը՝ Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին․․․ Այսինքն՝  հարցվածների 83.267 հոգի կողմ  է արտահայտվել Վարդան Ղուկասյանին»,-նշել է աղբյուրը։

Հիշեցնենք, որ ,ըստ տարբեր հարցումների, ԴՕԿ կուսակցության հիմնադիրը միակն է, ում վարկանիշը աճ է գրանցում և, ինչպես մասնագետներն են նշում,  «ժամանակն աշխատում է նրա օգտին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее