Օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մեծամոր քաղաքի երկու բնակիչ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շուրջ 5,000 ԱՄՆ դոլարի դիմաց նախապատրաստվում են սպանել Երևանի մի բնակչի, հայտնում են ՆԳՆ-ից
Ըստ հաղորդագրության՝ 2 տղամարդիկ նախապատրաստվում էին սպանել նաև Արմավիրի մարզի Արգավանդ բնակավայրի մի բնակչի։ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նոյեմբերի 6-ին ձերբակալվել են սպանության նախապատրաստության հետ առնչություն ունենալու մեջ կասկածվող երեք տղամարդիկ։


