Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
|
«Դուք ասում եք՝ մեր ապրանքը որակյալ է. Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ես ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում: Կողմնորոշվեք, հասկանանք՝ ում ենք լսում, ում՝ հավատում»,- բյուջետային քննարկման ժամանակ դիմելով Էկոնոմիկայի նախարարին՝ ասաց ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Գևորգ Պապոյանը նշեց. «Վարչապետին պետք չէ վերագրել մտքեր, որ չի ասել: Յուղոտ ձկան մասին ասել է, բայց հաջորդ հարցազրույցում նշել է՝ ես չեմ ասել, որ ՀՀ-ում արտադրվող ձուկը որակյալ չէ, ասել եմ՝ այն ձուկը, որ արտադրվում է ՀՀ-ում, իմ քիմքին հարմար չէ, յուղոտ է»: *** |
|
|
«Խոսք կա, ասում ա՝ 3 բան չես կարող ետ բերել. կրակած փամփուշտը, սխալ աղջկան ուղարկած sms-ն ու վարչապետի ասած խոսքը: Երբ ինքը խոսեց յուղոտ ձկան մասին ու շատերի մոտ ստամոքսի խանգարում եղավ, և ձկնարտադրողները սկսեցին բողոքել, ասաց՝ չէ, ձուկը լավն ա, ուղղակի ոստրեն չի սիրում, այսինքն՝ վնասն արդեն հասցվել էր»,- բյուջետային քննարկման ժամանակ շարունակելով ձկան թեման՝ ասաց ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը: ***
*** «Ինչ վերաբերում է գազի գնին, կարծում եմ, առհասարակ բոլորիս համար պետք է ընդունելի լինի ոչ միայն գազի, այլև ցանկացած ապրանքի համար վճարել փողով, ոչ թե ինքնիշխանությամբ: Եթե ինչ-որ բանի գին 100 դրամ է, պետք է վճարել 100 դրամ, ոչ թե 80 դրամ+20 դրամի ինքնիշխանություն»,- ԱԺ հանձնաժողովի նիստում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: *** 2027 թ. ՀՀ պետական բյուջեով արտահանման աջակցության գումարը պակասել է, քանի որ գործող իշխանությունը կարծում է, թե սահմանափակումների խնդրին հաջորդ տարի էլ չեն առնչվի։ |


