▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվ հանկարծ ուժեղ ռեժիսորը սթափեցրեց դահլիճը...

Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը գրում է.

«Այսօր հրավիրված էի «Հարսնացուն Ամերիկայից կամ Նոր տարվա կինո-2» ֆիլմի պրեմիերային։

Ես վաղուց՝ ստեղծագործական սկզբից եմ ճանաչում այս ֆիլմի սցենարի հեղինակ Անահիտ Մխիթարյանին և բեմադրող ռեժիսոր Ելենա Արշակյանին։

Այսօրվա պրեմիերայից հետո կարելի է արձանագրել, որ ստեղծագործական այս միությունը այնքան ձուլված է, այնքան համահունչ ու միմյանց լրացնող է, որ այլևս դժվար է պատկերացնել նրանց առանձին ստեղծագործելիս։ Համենայնդեպս այս ֆիլմում սցենարի հեղինակի գրած , շատ վարպետորեն միմյանց կապող կտորների տեքստային խաղարկումները նույնքան վարպետորեն բեմադրել ու համադրել էր ռեժիսորը։ Միաժամանակ տեղի ունեցող գործողություններն ու համադրված տեքստերը հետաքրքիր դինամիկա էին հաղորդում ֆիլմին։ Անսպասելի շրջադարձները չափազանց հետաքրքիր էին ու վարպետորեն էին նկարահանված։ Հասուն ու հետաքրքիր մտածող ռեժիսորի աշխատանք է այս ֆիլմը։

Բոլոր դերասաններն էլ հետաքրքիր կերպարներ էին ստեղծել։

Արթուր Կարապետյանի Ձմեռ պապը շատ ՜ հեքիաթային էր։ Եթե չճանաչեի Արթուրին, ապա ,նույնիսկ այս տարիքում կհավատայի , որ այնուամենայնիվ հրաշքներ լինում են ու հրաշագործ Ձմեռ պապն էլ իրական է...

Լիաննա Վանոյանի «Փիրուզն» ու Արմինե Պողոսյանի «Ջուլիկը» կարծես դերասանական տաղանդի մրցույթի էին բռնվել ու մեկը մյուսին հաջորդելով դահլիճում ծիծաղի հրավառություն էին ապահովում ։

Մկրտիչ Արզումանյանը հերթական կատարյալ կերպար էր վրձնել։ Այնքան համոզիչ, այնքան իրական ու հետաքրքիր, որ թվում էր , թե Հովսեփ պապը հենց նոր դահլիճից բարձրացավ էկրան ։ Մկրտիչ Արզումանյանի ստեղծած կերպարները, համոզված եմ, որ համարվելու են մեր ժամանակի դերասանական արվեստի դասական օրինակներ։

Թեթև, հումորով, կանացի նրբությամբ ու նրբանկատությամբ նկարահանված այս ֆիլմը կարծես ավարտվում էր, թողնելով լավ տրամադրություն, բարի ու նուրբ , տոնական էմոցիաներ... ԵՎ հանկարծ ուժեղ ու տղամարդկային ամրությամբ ռեժիսորը սթափեցրեց դահլիճը։

Ամենաերջանիկ պահին , կյանքիդ ամենաուրախ օրն անգամ չմոռանաս , որ հարկ եղած դեպքում շարունակելու ես մեր հերոս տղաների նման պաշտպանել Հայրենիքն ու մեր տունը։ Նրանք կշարունակեն ապրել միյայն մեր հայրենասիրությամբ ու հայրենիքը պաշտպանելու աներկբա կամքով։

Ընդունեք ստեղծագործական խմբի անդամներին մեր ծափահարությունը...»։

Լուսանկարում՝  ռեժիսոր Ելենա Արշակյանն է

Շոու-բիզնես ավելին