«Քանի որ Գևորգ Պապոյանն ասում ա՝ ՀՀ-ն աշխարհից 2 անգամ առաջ է անցել, կարծում եմ՝ ինքն էլ աշխարհից է կտրվել 2 անգամ․ իրականության հետ ոչ մի կապ չունի իր ասածը»,- ճեպազրույցի ժամանակ նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը՝ արձագանքելով Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հայտարարությանը։ «Ճիշտ էլ ասում ա՝ 2 անգամ առաջ ա անցել, բայց ինքն ա առաջ անցել, կտրվել ա իրականությունից։ Իսկ գիտե՞ք՝ ինչն ա ինձ համար այս պարագայում կարևոր, որ այս ամբողջի բեռը քաշողը լինելու են մեր քաղաքացիները»,-հավելել է Մանուկյանը։
***
|
«Անցած տարի աշխարհի տնտեսությունը զարգացել է 3 տոկոսի կարգի, մենք՝ 7։ Այսինքն, մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել․ ասենք 2 հատ մեքենա ա գնում՝ աշխարհն ու Հայաստանը, մենք նշակետին ավելի արագ ենք մոտենում 2 անգամ, կամ աշխարհի այդ երկրների մեջ մեր տեղն անընդհատ բարձրացնում ենք»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «2016թ․ աշխարհի միջին տնտեսական աճը եղել է 2,8 տոկոս, Հայաստանինը՝ 0,2 տոկոս, աշխարհից 14 անգամ պակաս»,- շարունակել է նախարարը։ |


