Գեղամ Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր կառավարությանը նվիրել են թթվային ջրեր։ Մի՛ բան, որ սպառնում է ՀՀ մեծ ջրաստեղծ լեռնազանգվածի՝ անունը ԱՄՈՒԼՍԱՐ։
Ու սա էլ հեչ բնապահպանների լուծելու խնդիրը չի մեր մեջ ասած։ Բնապահպանները կարող են ցույց տալ ու բղավել խնդրի մասին։ Եթե կառավարությունը քողարկում է խնդիրները իր կողմից ստեղծած օրվա ֆինանսական անցքերը փակելու համար, ապա այստեղ մտահոգվելու խնդիր ունի ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ մտահոգ քաղաքացի, դե առաջին հերթին լեռան տակ բնակվողը նաև։
Փոխարենը մարդիկ քաղաքական դրմատիկ պատկերներով են տարվում։ Աթոռը ով տվեց ում գլխին, ում փորը ցավաց, երբ իրենց կողքը ջուրը տասնյակ աղբյուրներում կարող է դառնալ այս գույնի։ Այդ ժամանակ շատերի փորը ու ոչ միայն փորը կցավա։
Արթնացե՛ք, սա բոլորիս միջավայրն է, անկախ ձեր կուսակցական դավանանքներից կամ քաղաքական հայացքներից։ Մեր տունն են քանդում, մի՞թե անտեսելը ու կողքով անցնելը լուծում է․․․
Հ․Գ․
Կեցցե՛ն պայքարողներն ու հավատացողները, նրանցն է վաղվա իրավունքը․․․»։
Դիտեք նաև՝


