|
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԱԾ մեկուսարանում, որտեղ այս պահին պահվում են մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ և քրեական ենթամշակույթը կրող անձինք, պահման պայմանները շարունակում են լուրջ մտահոգություններ առաջացնել։ Խոսքը ՀՀ արդարադատության նախարարության վերահսկողության ներքո գտնվող քրեակատարողական հիմնարկի մասին է, որտեղ, մեր տեղեկություններով, պահվող անձինք ստիպված են ապրել խայտառակ պայմաններում։ Խնդիրները վերաբերում են ոչ միայն խցերի չափազանց անհարմար փոքր տարածքին, այլև կահավորմանը, անկողնային պարագաներին, սանիտարական պայմաններին և տրամադրվող սննդին։ Տարբեր ժամանակահատվածներում մեկուսարան այցելած իրավապաշտպանները, պատգամավորներն ու այլ ներկայացուցիչներ տեղում ականատես են եղել պահման պայմանների հետ կապված լուրջ խնդիրների։ Մասնավորապես, տևական ժամանակ խնդիր է եղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խցի հետ կապված։ Մեկուսարանում, ըստ մեր տեղեկությունների, այս պահին Ռոբերտ Քոչարյանը միակն է, որն իր խցում միայնակ է պահվում։ Մյուսների դեպքում իրավիճակն այլ է․ նրանց հիմնականում պահում են երկու անձով՝ մեկ խցում։ ԱԱԾ մեկուսարանում է նաև Անդրանիկ Թևանյանը, որը նույնպես, մեր տեղեկություններով, խցում միայնակ չէ։ Նախօրեին Սամվել Կարապետյանին ևս տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան։ Աղբյուրները փոխանցում են, որ ԱԱԾ մեկուսարանում այս պահին գտնվում են քրեական ենթամշակույթը կրող երկու հայտնի անձինք, որոնք պահվում են նույն խցում»: |
ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ Ռոբերտ Քոչարյանը՝ մի քանի քառակուսի մետրում, քրեական հեղինակությունները՝ նույն խցերում
Մամուլ ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


