▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամեն ինչ ասված է․․․Պուտինը համաձայնվեց Փաշինյանի մտքի հետ

«Պրակտիկորեն՝ ամեն ինչ ասված է»,-այսպես է արձագանքել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքին ու ավելացրել․  « հիմնվելով փոխըմբռման վրա՝ պետք է հասնել ընդհանուր որոշումների՝ ընդունելով միասնական որոշումներ ու պահպանել միջազգային օրենքները»։

Մանրամասն՝ տեսանյութում

 

 

 

Հիշեցնենք, որ վարչապետը Պետերբուրգի համաժողովում պատասխանելով  ԵՄ-ի հետ հարաբերությունների մասին հարցին մասնավորապես ասել էր.

«Երբ իրավիճակն այնպիսին է, որ բոլորը դժգոհ են, պետք է անել այնպես, որ բոլորը դառնան գոհ։ Դրա համար կա միայն մեկ ճանապարհ՝ այն կոչվում է փոխըմբռնում, պետք է աշխատել փոխըմբռնման ուղղությամբ։ Դրան հասնելու համար փոխադարձ հարգանք է պետք։ Ինչպես ասաց Վլադիմիր Վլադիմիրովիչը՝ միմյանց շահերի ընդունում։ Պետք է բոլոր խոշոր խաղացողները այսպես ընկալեն իրավիճակը և պատրաստ լինեն իրենց վրա վերցնել այդպիսի փոխըմբռնումների պատասխանատվությունը, ինչը իհարկե, հեշտ բան չէ, բայց միակ ճանապարհն է, որովհետև մյուս ճանապարհները մեզ շատ մեծ խնդիրների առջև կկանգնեցնեն»։

Քաղաքական ավելին