|
Ծրագրավորող, մաթեմատիկոս Արթուր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Բարձր ռուբլու փոխարժեքը Հայաստանում բերում է դրամի արժեզրկմանը, հետևաբար հայաստանցիների համար շատ անբարենպաստ վիճակի։

Պատերազմից հետո առաջին աշխատանքային երկուշաբթի օրը ռուբլու փոխարժեքը Հայաստանում հասել էր 2 դրամի։ Այդ և հաջորդ օրը դրամ-դոլար փոխարժեքը պահպանվեց, քանի որ դոլարի մասսայական գնում ՌԴ քաղաքացիների կողմից Հայաստանում անիմաստ էր։
Ռուսաստանցիների համար Հայաստանում անիմաստ էր վաճառել իրենց 1 ռուբլին 2 դրամով և գնել դոլար։
Հիմա երբ ռուբլու փոխարժեքը անհասկանալիորեն բարձրացրել են մինչև 4,5 դրամ, տեսնում եք ինչ է կատարվում դոլարի փոխարժեքի հետ։ Ռուբլու կուրսը ճիշտ կլինի նորից ընկնի մինչև 1,5-2 դրամ, հակառակ դեպքում գնաճը անխուսափելի է։
Անհասկանալի է, ինչպես է ռուբլու փոխարժեքը այստեղ դարձել 4,5 դրամ, երբ այդքան ռուբլու հոսք կա մեր շուկա։ Սա նման է քաղաքական որոշման, որը ի շահ սեփական քաղաքացու չէ, այլ օտարի։
Ո՞ւմ շահն է պաշտպանում Հայաստանի կառավարությունը. սեփական աշխատող ժողովրդի՞, թե այլոց»:
|