|
Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Պեդրո Զարոկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Կանաչապատում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն ինձ նամակներ է ուղարկել՝ կապված սեպտեմբերի 15-ի իմ հրապարակման հետ՝ սպառնալով դատական հայց ներկայացնել իմ դեմ և նշելով, որ՝ «2026 թվականի սեպտեմբերի 15-ին Ձեր ֆեյսբուքյան էջում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն) և տնօրեն՝ Արմեն Բեգոյանի վերաբերյալ հրապարակել եք մտացածին, սուտ, զրպարտություն և անհիմն մեղադրանքներ (սուտ մատնություն) պարունակող հետևյալ նյութը՝ «Սա է իրական Հայաստանը, 2020 թվականից քո դեմ (Արմեն Բեգոյանի) հարուցված քրեական գործը դեռևս բաց է, սակայն քեզ թույլատրվում է ղեկավարել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը», արտահայտություն, որը բացահայտ սուտ է և զրպարտություն, քանի որ Արմեն Բեգոյանի նկատմամբ որևէ քրեական գործ չի եղել հարուցված՝ ինչի վերաբերյալ բազմիցս հայտարարվել է, նաև Դուք լավ տեղյակ եք, սակայն անհասկանալի պատճառներով նորից ապատեղեկատվություն եք տարածում»։ |
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


