▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

22-ամյա աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց․ նրան ծեծել են քավորն ու քավորկինը

Հոկտեմբերի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 20։30-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության բժիշկները Սիլիկյան թաղամասից «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխել մի քաղաքացու։

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ տուժածը Երևանի բնակիչ 22-ամյա Տաթևիկ Ա-ն է։ Ոստիկանները պարզել են նաև, որ նրա հետ վիճաբանել են իր քավորն ու քավորկինը, որի ընթացքում վերջիները Տաթևիկ Ա-ին ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել։

Հասարակություն ավելին