▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եկեղեցին, Հայոց հայրապետը թույլ չեն տվել, որ անցնեն մեր ինքնության վրայով. Բագրատ սրբազան

Եկեղեցին, Հայոց հայրապետը թույլ չեն տվել, որ անցնեն մեր ինքնության վրայով. Բագրատ սրբազան

«Իրենք բարենորոգության անվան տակ հռչակել են եկեղեցուն թշնամի։ Բայց իրենք են ամենամեծ թշնամիները թե՛ եկեղեցում, թե՛ ընդհանրապես մեր հանրային կյանքին»,–դատարանի բակում լրագրողներին ասաց սրբազանը` խոսելով իշխանությունների հակաեկեղեցական արշավի մասին։

***

«Արդարադատության չգոյության մասին կարող է խոսել նա, ոv իշխանություն չունի։ Իշխանության վրա գտնվողի՝ մանավանդ 8 տարուց ավել, ամեն ջանքը պետք է լիներ համակարգը կարգի բերելy»,- դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե դատավորները կոռումպացված են։ «Ըստ տվյալների դատավորների 80 տոկոսը իրենց ժամանակվա նշանակած դատավորներն են՝ ընդհուպ ՍԴ, ԲԴԽ։ Ինչպե՞ս կարող են ուրիշ բան անել դատավորները, իրենց կողմից նշանակված դատավորներ են, և ինքն էլ ուղղակիորեն միջամտում է բոլոր՝ իրենց համար խնդրահարույց գործերին։ Իր յուրաքանչյուր հրահանգից կամ հայհոյալից խոսքից հետո հաջորդ օրը ամբողջ իրավապահ համակարգը գործում է, բերում են, հասցնում դատարան․ էլ դատավորն ո՞վ է, որ հակառակ գնա գործընթացին։ Հիմա դրա արդարացումը որտեղ է, որ ինքը դժգոհում է․ ինքը պետք է իրենից դժգոհի»,- շարունակեց Սրբազանը։

Բլոգ ավելին