▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ում խուլ ընդվզում կա Տիգրան Ավինյանի թեկնածության հարցում

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Տիգրան Ավինյանն ու մտերիմները թիմին փորձում են համոզել, որ Ավինյանն անփոխարինելի է, և ռիսկային է լինելու 2028 թվականի ընտրություններին նրա փոխարեն այլ թեկնածու առաջադրելը, քանի որ համայնքային ողջ ապարատը նրա «տակ» է, և առանցքային կառույցներում էլ նրա մտերիմներն ու բարեկամներն են, որոնք, ինչքան էլ ՔՊ-ական լինեն, նույն եռանդով այլ թեկնածուի օգտին չեն աշխատի, սակայն ՔՊ-ում խուլ ընդվզում կա նրա թեկնածության հարցում, և փորձելու են Փաշինյանին համոզել, որ Ավինյանն ամենաքննադատված ու ամենաձախողված քաղաքապետերից է՝ չարժե նրան առաջադրել։ 

Խնդիրը ոչ միայն Երևանում տրանսպորտի, մաքրության, խցանումների և այլ ակնառու իրավիճակներն են, այլև, ինչպես մեր աղբյուրն ասաց, Ավինյանի ախորժակը՝ կապված շինթույլտվությունների հետ։ ՔՊ-ականների այս խումբը վստահ է, որ Ավինյանն ամենաշատն է դավաճանել հեղափոխական արժեքներին, և սոլիդ երևանցիներին դժվար է լինելու համոզել, որ նրան քվե տան»։

Մամուլ ավելին