▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Անգամ Բաքվի բանտից են ահազանգում, մինչդեռ Երևանում մարդիկ «ապրում են» դավին՝ անտեղյակ, ցավին՝ անտարբեր»

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բաքվի բանտից անգամ հայ ռազմագերիները ահազանգում են ՀՀ-ի դեմ «կարվող» վտանգավոր գործերի մասին, մինչդեռ Երևանում մարդիկ «ապրում են» դավին՝ անտեղյակ, ցավին՝ անտարբեր։ Արցախի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից հերթական տագնապի ազդանշանն է ուղարկել, որով փոխանցել է, որ հայ գերիների իրավունքների ամբողջական խախտումներին զուգահեռ, միաժամանակ նաև ՀՀ-ի դեմ հսկայական գործ է «կարվում»:
Դե, հիմա ասեք, ոնց անենք, ոնց բացատրենք մարդկանց, ընդդիմադիր թե կիսաընդիմադիր, իշխանական թե կիսաիշխանական, գրագետ թե կիսագրագետ, որ «դինջ» լռվելը կյանքում և, հատկապես, քաղաքական կյանքում հղի է լրջագույն վտանգներով։ Եվ դա արդեն ոչ թե «դասական» լինել-չլինելու վտանգ է, այլ՝ բացառապես պետություն չունենալու և չլինելու»։

Բլոգ ավելին