▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր ինքնազգացողությունը լավ է, ջերմություն չունենք. Աննա Հակոբյանի գրառումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վարչապետն ու ես այսօր առավոտյան կորոնավիրուսի թեստ ենք հանձնել: Թեստի պատասխանները պարզ կլինեն երեկոյան: Մեր ինքնազգացողությունը լավ է, ջերմություն չունենք։
Առողջություն բոլորին»:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան թեստ հանձնելու մասին վարչապետը դեռ երեկ երեկոյան էր տեղեկացրել  ֆեյսբուքյան ուղիղ եթերում: «Մենք այսօր վերնագիր տեսանք, որ Բրազիլիայի նախագահի թեստը դրական է եղել, այսինքն՝ նրա մոտ հաստատվել է կորոնավիրուսը: Աննան, ինչպես գիտեք,մարտի 7-ին  հանդիպում էր ունեցել Բրազիլիայի նախագահի տիկնոջ հետ, և նրանց ողջագուրվելու լուսանկարը կա հրապարակված: Այս ամենից հետո եկանք Սևանում մեկուսանալու, և առաջին գործողությունը, որ արել ենք, մեր ջերմությունները չափելն էր: Ջերմություն չունեինք։ Մի քանի անգամ չափել ենք, կրկին չկար ջերմություն։ Հետո եղավ Բրազիլիայի նախագահի պաշտոնական հերքումը: Հայտնել էր, որ թեստի արդյունքը բացասական է եղել: Բայց ամեն դեպքում մեկուսացված կմնանք մենք, իսկ վաղն առավոտյան թեստ կհանձնենք, համոզվելու համար, որ ամեն ինչ կարգին է»,- ասել էր վարչապետը։

Դիտեք նաև՝

Հասարակություն ավելին