▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է պայքարել Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատության համար․ Շարմազանովի ելույթը՝ Մոսկվայում

Մոսկվայում ընթացող «Հանուն ազգերի ազատության» միջազգային վեհաժողովին մասնակցող ՀՀԿ պատվիրակության անդամ Էդուարդ Շարմազանովն իր ելույթում Արցախի էթնիկ զտմանը, Բաքվի բանտերում պահվող գերիների խնդրին է անդրադարձել։

«Ազգերի ինքնորոշման իրավունքը հստակ ամրագրված է ՄԱԿ կանոնադրությունում, սակայն միջազգային իրավունքն ընտրովի է իրացվում։ Այդ իրավունքի իրացման համար պայքարող Արցախն էթնիկ զտման,  բռնի տեղահանման ենթարկվեց,  իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն այսօր ապօրինաբար պահվում է Բաքվի բանտերում։

Նրանց ազատության համար պայքարը յուրաքանչյուրի պարտքն է, ով հավատում է արդարությանը և պայքարում է նեոգաղութատիրության դեմ։

Մեզ փորձում են համոզել, թե ազատությունը սեփական արժեքներից, սկզբունքներից, պատմությունից հրաժարվելն է, բայց ազգերի իրական ազատությունը սեփական ինքնությունը պահպանելն ու անկախ պետություն ստեղծելու իրավունքն իրացնելն է։

Արցախի ժողովրդի պայքարը ինքնիշխանության համար է, ինքնորոշման իրավունքի իրացման համար է։

Արցախն այսօր օկուպացված է, բայց արցախցիների պայքարը ազգերի ազատության համար է, իսկ ազգերի ազատությունը կհաղթի օկուպացիային»,- իր ելույթում ասել է Էդուարդ Շարմազանովը։

Հասարակություն ավելին