▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարգսյան եղբայրներն ակտիվ նախապատրաստվում են Երևանի քաղաքապետի ընտրություններին

«Հրապարակ»-ը գրում է․ «Մինչ իրավապահները զբաղվում են ՔՊ-ական նախկին պատգամավոր Շիշ բռնողով՝ Հայկ Սարգսյանով, Սարգսյան եղբայրները, ըստ նրանց մոտ կանգնած մեր աղբյուրի, ակտիվ նախապատրաստվում են Երեւանի քաղաքապետի առաջիկա ընտրություններին։ Նրանք այժմ թիմ հավաքագրելու ճանապարհին են եւ խոստանում են, որ ոչ մի դեպքում «զադնի չեն դնելու»։

Թե ով է լինելու քաղաքապետի նրանց թեկնածուն, մեր աղբյուրը հստակ պատասխան չունի, ենթադրվում է, որ վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը կլինի, որը վերջին ժամանակներում մայրաքաղաքի խնդիրներն ակտիվ վերհանելով է զբաղված եւ բավականին մեծ լսարան է հավաքել»։

Մամուլ ավելին