▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

8 բջջային հեռախոս է հայտնաբերվել ՝ ազատազրկվածներին մատակարարվող ապուրի միջից

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վարդաշեն» տարածքային բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կողմից նախապես իրականացված հրահանգավորման արդյունքում՝ նոյեմբերի 15-ին՝ ժամը 12։05-ի սահմաններում, կրկնակի զննության է ենթարկվել ազատազրկված անձանց մատակարարվող սնունդը։

Զննությամբ ջերմամեկուսիչ տարայում լցված ապուրի միջից հայտնաբերվել է փաթեթ, որում առկա է եղել 8 բջջային հեռախոս։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Հասարակություն ավելին