▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

26-ամյա աղջկա սպանությունը բացահայտվել է․ ոստիկանությունը հետախուզում է նրա 32-ամյա ընկերոջը

Օգոստոսի 17-ին ոստիկանության Էրեբունու բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքում տեղեկություններ ստացվեցին, որ Գարեգին Հովսեփյան փողոցում երիտասարդ աղջկա դի կա։ Տեղեկությունը ստալուն պես բաժնից օպերատիվ խմբեր մեկնեցին դեպքի վայր ու հայտնաբերեցին դիակը։ 26-ամյա աղջկա մարմնին բռնության հետքեր կային։ Նրան սպանել էին։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Էրեբունու ոստիկանները տվյալներ ձեռք բերեցին առանձնապես ծանր հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնության վերաբերյալ։ Հետագա միջոցառումներին միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Կենտրոնական բաժնի, Մարաշի բաժանմունքի, ինչպես և տարածքային քննչական բաժնի ծառայողները։ Հետախուզական միջոցառումներով ու քննչական գործողություններով իրավապահները պարզեցին նաև դեպքի մի շարք հանգամանքներ։ Քննությանը հայտնի նախնական տվյալներով՝ աղջկան խեղդամահ էր արել նրա ընկերը՝ օտարերկրացի, 32-ամյա մի տղամարդ։ Որոշում է կայացվել նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին, խափանման միջոցը՝ կալանք։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ` մեղադրյալին հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին